Ինչպես հայտնում է Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հունիսի 9-ին Թեհրանում հանդիպելու են Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի ՊՆ նախարարները, ովքեր քննարկելու են Սիրիայում զինադադարի ռեժիմին և հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Նրանք նաև քննարկելու են հարցեր, որոք վերաբերում են Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին հասցվող հարվածներին և ահաբեկչության դեմ պայքարին առհասարակ:
Հավելենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Իրանի պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ: