Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգում ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 2 ոստիկան է զոհվել, իսկ վիրավորների թիվը հասնում է 20-ի, այս մասին հայտնում են թուրքակն ԶԼՄ-ները:
Նշվում է, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ ոստիկանական բաժանմունքի շենքը լրջորեն տուժել է, վնասվել են նաև հարակից շինությունները: Պայթյունից անմիջապես հետո փոխհրաձգություն է սկսվել ոստիկանների և հարձակվողների միջև : Դեպքի վայր են ուղարկվել լրացուցիչ ուժեր: