Հասարակություն 

Հրդեհ ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքում. Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ

Հունիսի 8-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության հրապարակում` ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախկին շենքում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է մեկ էլ.հաշվիչ, ևս մեկը՝ ջերմահարվել էլ.վահանակում:

Նույն շարքից