«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահից սկսած, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց գյուղնախարարությունում փոխնախարարների հավանական կրճատումների մասին, այդ գերատեսչությունում «գիր-ղուշ» են գցում՝ պարզելու, թե ով Է լինելու կրճատվողը։ Նախարար Սերգո Կարապետյանը, ինչպես հայտնի Է, 5 տեղակալ ունի՝ նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան, Գառնիկ Պետրոսյան, Ռոբերտ Մակարյան, Սամվել Գալստյան, Արմեն Հարությունյան։ Ըստ մեր աղբյուրի, կառավարությունում որոշել են կրճատել նրանց, որոնք «հին» են ու «թույլ» մեջք ունեն։ Գրիշա Բաղիյանը, Սամվել Գալստյանն ու Գառնիկ Պետրոսյանը սովետական կադրեր են, եւ, ըստ մեր աղբյուրի, նրանից մեկին որոշել են ուղարկել թոշակի։ Ու հիմա, հեռացման վտանգն զգացած փոխնախարարները փորձում են լոբբինգ անել ու համոզել, որ փորձառուներին չի կարելի փոխարինել «դեղնակտուցներով»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում