«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հայաստանի և Արցախի իշխանություններն արդեն իսկ քաղաքական որոշում են կայացրել, ըստ որի՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչև 2020 թվականը։
Հիշեցնենք, որ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում Է եկող տարի ամռանը, որից հետո եթե Արցախում նախագահական ընտրություններ տեղի ունենան, ապա գործող նախագահը դրանց չի կարող մասնակցել։
Սակայն Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները որոշել են, որ հայկական երկրորդ պետության Սահմանադրությունը ևս պետք Է առաջիկայում փոխվի: Դրանով նախատեսվելու Է, որ Արցախը նույնպես նախագահական կառավարումից անցում կկատարի խորհրդարանականի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում