Հասարակություն 

Քննարկվել է Արցախում նախատեսվող ծրագրերը

Փետրվարի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը  հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր  ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, քննարկվել  են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ ակնկալիքներ ունեն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ համագործակցությունից, ինչը դրական ազդեցություն կունենա հանրապետության մի շարք ոլորտների զարգացման վրա:

Նույն շարքից