Թուրքիան, ի պատասխան Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուն, գործողությունների պլան է պատրաստում Գերմանիայի դեմ, այս մասին գրում է Bild-ը՝ մեջբերելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինի խոսքերը:
Վերջինիս խոսքերով, պլանի մանրամասները հայտնի կլինեն միայն այն բանից հետո, երբ այն արժանանա վարչապետի հավանությանը:
Թուրքիան առնվազն 3 դատական հայց է պատրաստում Գերմանիայի Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների դեմ: Այդ հայցերից 2-ը պատրաստվել են թուրքական ոստիկանության արհմիությունների կողմից, իսկ երրորդը՝ թուրք իրավաբանների միության:
Այդ պատգամավորներին մեղադրանք է առաջադրվել թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի խորհրդարանին, կառավարության և պետական մարմիններին վարկաբեկելու մեջ: