Այսօր՝ հունիսի 9-ին, կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց, որի համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմը կհրաժարվի 15 մեքենայից և 3 միավոր այլ տեխնիկայից: Այդ մեքենաները տրվելու են Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին, ապա՝ օտարվեն:
Նշենք, որ նույն ճակատագրին արժանանալու են նաև գյուղնախարարությանը պատկանող կրճատման ենթակա թվով 26 ավտոմեքենաները: