Հանրապետության տարածքում փետրվարի 11-13-ին շրջանների մեծ մասում, 14-15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-12-ին առանձին վայրերում՝ զգալի: Oդի ջերմաստիճանը փետրվարի 12-14-ին կնվազի 4-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, փետրվարի 11-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Երևանում փետրվարի 11-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 14-15-ին սպասվում է փոփախական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Փետրվարի 11-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի + 11 աստիճան, փետրվարի 12-15-ին` +7 աստիճան: