Բրիտանական Բրայթոն քաղաքի լողափում ավելի քան 200 կին և տղամարդ մերկացել են՝ այդկերպ իրենց աջակցությունը հայտնելով Free The Nipple («Ազատություն կրծքերին») շարժման ֆեմինիստներին, հայտնում է Daily Mail-ը՝ հավելելով, որ ակցիայի մասնակցիները ձեռքներին տարբեր կոչերով պաստառներ են ունեցել, ոմանք էլ մարմիններն են պատել վերոնշյալ շարժման կարգախոսերով:
Ակցիան կազմակերպվել է բրիտանացի կատակերգու Սամանտա Պրեսդիի կողմից:
Նշենք, որ այս շարժմանն աջակվող ակցիաներով ավելի վաղ հանդես են եկել Մադոնան, Ռիհաննան, Մայլի Սայրուսը, Ռիտա Օրան, Բյուս Ուիլիսի դուստրերը և այլն: