Ջերմուկի տարածաշրջանում փետրվարի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը: Սաստիկ քամին պահպանվում է Ապարանի տարածաշրջանում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: