Քաղաքական գլխավոր 

Եվրախորհրդարանի նախագահը կարգի է հրավիրում Էրդողանին

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոշտ քննադատության ենթարկելով վերջինիս: Իսկ պատճառը Էրդողանի կողմից գերմանական Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավորներին սպառնալն է: Այս մասին հայտնում է Spiegel Online-ը: Պարբերականի տեղեկություններով, նամակն ուղարկվելու է հունիսի 10-ին:

Շուլցը նշել է, որ անհնագստացած է թուրքական իշխանությունների կողմից գերմանացի պատգամավորների վրա հարձակումների պատճառով և անընդունելի է համարել այն, որ նույն շրջանակները պատգամավորներին համեմատումեն ահաբեկիչների հետ և ընդհանրապես էական չի, որ կողմերը տարբեր քաղաքական հայացքներ ունեն:

Նույն շարքից