Հունիսի 18-ին Մյունխենում Hermann Historica աճուրդի տանը կվաճառվեն Ադոլֆ Հիտլերի գուլպաները, այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աճուրդի են հանվել նաև Հիտլերի կնոջ՝ Եվա Բրաունի զգեստը, այն պարանի կտորը, որով Նյուրենբերգյան դատից հետո կախաղան բարձրացվեց լրագրող Յուլիաս Շթրայխերը և այլն:
Նշենք, որ հավաքածուն պատկանում է ամերիկացի Ջոն Ք. Լատիմերին, ով այն ստեղծել է մինչև 2007 թվականը: