Հասարակություն Միջազգային 

Սիրիայում առեւանգված ամերիկուհին սպանվել է

analitik.am

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ ԻՊ խմբավորման կողմից գերեւարված ու Սիրայի տարծքում պահվող ամերիկյան քաղաքացի Կայլա Մյուլերը զոհվել է:

 

ԱՄՆ Օրիզոնա նահանգի 26-ամյա բնակչուհին ԻՊ գրոհայինների կողմից գերվել էր 2013թ.-ին ու պահվել ահաբեկիչների ճամբարներից մեկում: Հորդանանյան օդաչուի մահապատժից հետո Հորդանանի օդուժը մի շարք հարվածներ է հասցրել գրոհայինների հենակետերի ուղղությամբ:

 

Դրանից անմիջապես հետո գրոհայինները հայտնեցին ավիահարվածների հետեւանքով զոհված ամերիկուհի պատանդի մահվան մասին:

Սակայն շատերի կարծիքով 26-ամյա աղջիկան ահաբեկիչները ավելի վաղ էին սպանել, սակայն, օգտագործելով առիթը, այժմ են հայտարարում նրա մահվան մասին:

 

Նույն շարքից