«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գառնիկ Իսագուլյանն առաջիկայում պատրաստվում է հրաժարական ներկայացնել ԼՂՀ նախագահի խորհրդականի (ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականի) պաշտոնից։ Ըստ լուրերի՝ վերջին շրջանում նրա և Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև տարաձայնություններ են առաջացել, որոնց պատճառը Իսագուլյանի՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ դրսևորած քննադատական վերաբերմունքն է։ Եվ հասկանալի Է, որ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականը չի կարող ընդդիմադիր գործիչ լինել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում