Հասարակություն Միջազգային 

Ուկրաինական ուժայինները նոր հարձակում են ձեռնարկել

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի Շիրոկինո շրջանի ուղղությամբ ուկրաինական ուժայինները նոր հարձակում են ձեռնարկել: Այդ մասին հաղորդել է Դոնեցկի զինվաժ ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով որ այս շրջանում ընթանում են մարտեր, սակայն Շիրոկինոն շրջապատված չէ,ինչպես պնդում է ուկրաինական կողմը:

Բասուրինի խոսքերով հարձակումն իրականացրել է ուկրաինական «Ազով» գումարտակը:

Ավելի վաղ «Ազով» գումարտակը հայտնել էր, որ հարձակողական գործողությունների արդյունքում ուկրաինական ուժայինները գրավել են Շիրոկինո, Պովլոպոլ ու Կոմինտերնիվո բնակավայրերը՝ ավելացնելով, որ կողմերը մարտերի ընթացքում միմյանց դեմ օգտագործում են տարբեր տրամաչափի զենք, զրահատեխնիկա ու հրետանի:

 

Իսկ ավելի ուշ ուկրաինական զինվորականները հայտնել են Մարուպոլի շրջապատման ճեղքման ու հարձակողական գործողությունների մասին:

Հիշեցնենք, որ ներկայումս Մարիուպոլում է գտնվում Տուրչինովը, որն անմիջականորեն ղեկավարում է ռազմական գործողությունները:

 

 

Նույն շարքից