Հասարակություն 

ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի փոխարեն դատապարտյալներին հրահանգներ է տալիս «զոն նայող» «Կիրովականցի Դավոն». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում: Մեր տեղեկություններով՝ ՔԿՀ-ում ևս երկու դատապարտյալ՝ Արմեն Հակոբյանն ու Գարիկ Մելքոնյանը, ինքնավնասել են իրենց: Մասնավորապես, Գարիկ Մելքոնյանը ոտքերը մեխել է հատակին, իսկ Արմեն Հակոբյանը դանակով հարվածել է որովայնին, ինչի հետևանքով նրան վիրահատության են ենթարկել:

Դատապարտյալների հարազատները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ նրանք նման քայլի են դիմել քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրությունն իրենց վրա հրավիրելու համար:

Ըստ հարազատների՝ ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի փոխարեն դատապարտյալներին ներկայումս հրահանգներ է տալիս ՔԿՀ «զոն նայող» Դավիթ Անանյանը, որն առավել հայտնի է «Կիրովականցի Դավո» անվանմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից