Հասարակություն 

Մարդիկ կեղծել են «էն գլխից» իրենց էությամբ կեղծ տեխզննման կտրոնները. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն բացահայտվել է կեղծ փաստաթղթեր տպագրող տպարան, հայտնաբերվել է տեխզննման հազարից ավելի կեղծ կտրոն։ Հաղորդագրության վերջում ԱԱԾ-ն կռչ է արել տեխզննման կտրոնները «սահմանված կարգով ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից»։

«ՉԻ» - Փաստորեն՝ ինչ-որ մարդիկ կեղծել են տեխզննման կտրոնները, այսինքն՝ այն փաստաթղթերը, որոնք «էն գլխից» իրենց էությամբ կեղծ են։ Ի վերջո՝ ո՞րն է տեխզննման կտրոնների իմաստը։ Վարորդները պիտի տարին մեկ մեքենաները տանեն մասնագետների մոտ, սրանք պիտի զննեն և եզրակացություն տան, որ մեքենան առաջիկա մեկ տարվա ընթացքում պիտանի է շահագործման։

Իսկ Հայաստանում զննել-մննել չկա։ Փողը տալիս են ու հենց բանկից վերցնում կտրոնը։ Ընդ որում՝ այդ կարգը օրենքով է սահմանված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից