Քաղաքական Միջազգային 

Լեհաստանը բացատրություն է պահանջում Վրաստանից

Լեհաստանը պաշտոնական բացատրություն է պահանջել Վրաստանից, քանի որ այդ երկիրը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի «Անակոնդա-16» զորավարժություններին, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով PAP գործակալությանը:

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Պետր Վալատեկը հայտնել է, որ վրացական բանակը հրավիրված է եղել, սակայն չի ժամանել, և հիմա լեհական կողմը բացատրությունների է սպասում:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Վրաստանի ԶՈւ-ն հայտնել էր հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին, որը ՆԱՏՕ-ն կարող էր օգտագործել իր օպերացիաների ժամանակ:

Նույն շարքից