Այսօր Ֆրանսիայի և Ռումինիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկելու Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ը: Հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժամանակով ժամը 23:00-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Հենց այս նույն մարզադաշտում էլ հուլիսի 10-ին տեղի կունենա առաջնության եզրափակիչը: Բացի Սեն Դենիից, Եվրոպայի առաջնության հանդիպումներ տեղի կունենան Փարիզում, Բորդոյում, Լանսում, Լիլում, Լիոնում, Մարսելում. Նիցցում, Սենտ Էտյենում և Թուլուզում:
Առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 24 հավաքական, դրանք բաժանված են 6 խմբի, խմբային փուլի վերջին հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 22-ին: 1/8 եզրափակիչում հայտնվելու են խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած և 3 հորիզոնականները զբաղեցրած 4 լավագույն հավաքականները:
Հավելենք, որ առաջնության հաղթողը կմասնակցի 2017 վականի հունիսի 17-ից հուլիսի 2-ը Ռուսաստանում կայանալիք Կոնֆեդերացիայի գավաթին: