Եվրամիությունը պատրաստվում է առնվազն կես տարով երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հավելելով, որ դա տեղի է ունենալու չնայած այն բանին, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ երկրներ են դրան դեմ արտահայտվում:
Հակառուսական պատժամիջոցները երկու ճամբարի են բաժանել եվրոպական երկրները: Եթե Իտալիան, Ֆրանսիան, Հունգարիան, Հունաստանը դեմ են դրանց պահպանմանը, Լեհաստանն ու Բալթյան երկրները պնդում են, որ դրանք չպետք է չեղյալ համարվեն:
Պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը կարող է կայացվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: