2015 թվականի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շահույթը կազմել են մոտ 1 միլիորդ դոլար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դենիել Գլեյզերը:
Նշվում է, որ ահաբեկիչները շահույթ ստանում են նավթի և գազի վաճառքից, արտաքին նվիրատվություններից, մարդկանց առուվաճառքից և բանկային հաշիվներից գողություն անելով: Ամեն դեպքում հայտնվում է, որ շահույթի ավելի քան կեսը ստացվել է նավթի վաճառքից: