Քաղաքական գլխավոր 

Հայաստանի և Ադրբեջան նախագահները կհանդիպեն հունիսի վերջին. ՌԻԱ Նովոստի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կայանալիք Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը նախատեսված է անցկացնել հունիսի վերջին Սանկտ Պետերբուգում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենալու հունիսի վեջին Սանկտ Պետերբուգում հունիսի վերջին»,-գրում է գործակալությունը:

Ավելի վաղ եռակողմ հանդիպման մասին ինֆորմացիան հայտնվել էր նաև ՌԴ ԱԳՆ կայքում: Մասնավորապես նշվում էր, որ կայանալիք հանդիպման մասին խոսել են ՌԴ փոխարտգործնաախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերը:

Նույն շարքից