Մշակույթ Հասարակություն գլխավոր 

ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային հարգել Սոևբ Սոֆիայի տաճարը

ԱՄՆ պետաքարտուղարությունը կոչ է արել Թուրքիային հարգել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի մայր տաճարը և դեմ է արտահայտվել այն մզկիթի վերածելուն ուղղված թուրքական կառավարության գործողություններին:

«ԱՄՆ-ը Սուրբ Սոֆիայի տաճարը համարում է հատուկ նշանակության հուշակոթող: Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին տաճարը պահպանել այն ձևով, ինչպես պահանջում է ավանդույթը և բարդ պատմությունը»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները:

Նշենք, որ մուսումանների համար սուրբ համարվող Ռամադանի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ ամեն օր Սուրբ Սոֆիայի տաճարում սկսել էին Ղուրան կարդալ: Դա առջին դեպքն էր 1934 թվականից հետո, երբ Աթաթյուրքը տաճարը վերածեց թանգարանի, ինչից հետո այն ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Նույն շարքից