Այսօր՝ հունիսի 10-ին,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը խոսելով բյուջետային կրճատումների մասին, նշեց, որ կարևոր է նաև այն ուռճացնողներին պատասխանատվության ենթարկելը: Իսկ ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին և հաստիքններին, ապա պատգամավորը նկատեց, որ կրճատվում են այն մեքենաները որոնք չեն էլ օգտագործվել և այն հաստիքները, որոնք թափուր են եղել:
Պողոսյանը նաև խոսեց օրեր առաջ Արցախում տեղի ունեցած միջադեպի մասին: Խոսքը վերաբերում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին: Պատգամավորը մասնավորապես նշեց, որ քննությունը պետք է թափանցիկ լինի, իսկ մեղավորները՝ պատժվեն, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաղթահարել կատարվածը: