Քաղաքական 

Աշնանից արդեն լարված նախընտրական շրջան է սկսվելու. Աղվան Վարդանյան

Այսօր՝ հունիսի 10-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով ավարտված նստաշրջանին, ասաց, որ այն հանգիստ էր, իսկ աշնանից արդեն լարված նախընտրական շրջան է սկսվելու:

Ամեն դեպքում Վարդանյանը կարծիք հայտնեց, որ որոշ քաղաքական ուժեր դեռ երկու տարի առաջ են սկսել իրենց նախընտրական քարոզչությունը՝ նշելով, որ կարևորը ոչ թե խոսելն է այլ՝  հանգիստ ու ծանրակշիռ աշխատելը:

Դաշնակացական պատգամավորը նաև հայտնեց, որ իր կուսակցությունն ակտիվ մասնակցելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և արդեն մի շարք հանդիպումներ ունեցել է այս մասով:

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի՝ մենաշնորհների մասին հայտնի հայտարարությանը՝ Վարդանյանն նշեց, որ վերջինս ասել է այն, ինչ գրված է սահմանադրության մեջ: Պատգամավորի խոսքերով, Էկոնոմիկայի նախարարը տարիներ շարունակ հետևողականորեն պայքարել է մենաշնորհների դեմ և արդարացի չէ, որ մի արտահայտության պատճառով, որը սխալ է հասկացվել, նրան փորձում են դարձենլ իր տեսակի հակառակը:

Նույն շարքից