Հասարակություն 

Դատախազության հայտարարությունը՝ Արա Բուդաղյանի գործի վերաբերյալ

2016թ. հունիսի 1-ի որոշմամբ  Ս. Խաչատրյանին, Ա. Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից Նախաքննական մարմինը  Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և այն՝ մեղադրական եզրակացությամբ  ուղարկել  դատախազին՝ դատարան ուղարկելու համար:

Դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը և գործը՝ համապատասխան ցուցումներով  վերադարձրել  է քննիչին:

Տրված ցուցումների կատարման արդյունքում՝ հունիսի 10-ին նշված գործերը միացվել են մեկ վարույթում և որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Ա. Բուդաղյանի և Վ. Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Դատախազի նույն օրը կայացված որոշումներով Ա. Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ  Վ. Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Որոշումների պատճեններն ուղարկվել են  քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նախաքննության մարմնին, Ա. Բուդաղյանին և Վ. Մինասյանին:

Նույն շարքից