Կրեմլում չեն բացառում, որ Սանկտ Պետերբուրում հանդիպում տեղի կունենա Հայաստանի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ հանդիպման մասին վերջնական որոշում կայացվելուց հետո համապատասխան հրապարակում կլինի:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպում: