2017 թվականի G20-ի գագաթաժողովը տեղի է ունենալու հուլիսի 7-8-ին Համբուրգում: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
Ենթադրվում է, որ գագաթաժողովը անց է կացվելու Hamburg Messe կենտրոնում:
Հավելենք, որ G20-ում Գերմանիայի նախագահությունը սկսվելու է 2017 թվականին: