Հայաստան Հասարակություն 

79-ամյա բնակչուհին ընկել է 5-րդ հարկից ու մահացել

Փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Արշակունյաց թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչուհի, 79-ամյա Ժ. Ս.-ն 5-րդ հարկից ընկել է և «Էրեբունի» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գրիշա Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Նույն շարքից