Քաղաքական գլխավոր 

Ջեյմս Ուորլիքը հաստատել է. Հունիսի վերջին Սարգսյան-Ալիև հանդիպում տեղի կունենա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ հունիսի վերջին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Ուորլիքը նշել է, որ հանդիպման մանրամասներին չի տիրապետում, սակայն կարող է հաստատել, որ հանդիպումը տեղի ունենալու է:

Ամերիկացի համանախագահը նաև հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն այն քննարկումները, որոնք սկսվել են Վիեննայի հանդիպման ժամանակ:

Նույն շարքից