«Քրդստանի աշխատավորական կուսակցությունից» առանձին գործող «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը ստանձնել է հունիսի 7-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատասանատվություն: Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, խմբավորումը կոչ է արել զբոսաշրջիկներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց:
«Մենք կրկին զգուշացնում ենք Թուրքիայում գտնվող կամ Թուրքիա այցելել պատրաստվող արտասահմանցիներին: Արտասահմանցիները թիրախ չեն, սակայն Թուրքիան դադարել է անվտանգ երկիր լինել»,-ասված է 4 լեզուներով տարածված հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է վերոնշյալ ահաբեկչությանը, ապա այն վրեժ է եղել հիմնականում քրդերով բնակեցված շրջաններում Թուրքիայի վարած կեղտոտ քաղաքականությանը: