Հասարակություն Տնտեսություն 

Չինաստանը գնել է 2015թ.-ին արդյունահանված ողջ ոսկու պաշարը

 

Ինչպես տեղեկացնում է vestifinance.ru լրատվական կայքը, Չինաստանը 2015թ.-ի սկզբից ավելացնում է իր ոսկու պաշարները՝ տարեսկզբից գնելով շուրջ 202 տոննա ոսկի:

 

Վերջին երկու շաբաթում Չինաստանը Շանհայի բորսայում իրականացրած գործարքների արդյունքում գնել է շաբաթական 70 տոննա ոսկի: Ոսկու համաշխարհային արտադրությունը կազմում է շաբաթական 60 տոննա, այսպիսով Չինաստանը 2015թ-ին ձեռք է բերել համաշխարհային ոսկու ողջ պաշարը:

 

Այսպիսով, Չինաստանը առաջ է անցել Հնդկաստանից, որը վերջին ժամանակներում ոսկու ամենախոշոր սպառողն էր: Ռուսաստանը ողջ 2014թ.-ին իր պաշարներում կուտակել է ընդամենը 152 տոննա ոսկի, որը կրկին բարձր ցուցանիշ է համարվում:

 

Ոսկու գնումները Չինաստանն իրականացնում է գների աճի պայմաններում, քանի որ ներքին շուկայում, կապված առաջիկա չինական նոր տարվա հետ, զգալիորեն աճում է պահանջարկը: Չինացիներն ավանդաբար Նոր տարում միմյանց նվիրում են ոսկյա զարդեր:

Հիշեցնենք, որ 1930թ.-ին հիմնադրված Շանհայի բորսան համաշխարհային ոսկու վաճառքի ամենախոշոր կենտրոնն է:

Երեմ Սարգսյանը նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացրել Գյումրիի ոճրագործության գործով

 

 

 

Նույն շարքից