Հասարակություն գլխավոր 

Արա Բուդաղյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ ԱԱԾ-ից ազատ  արձակվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանը, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քննիչի որոշմամբ:

Լրագրողների այն հարցին, թե սպասո՞ւմ էր արդյոք արդարացմանը, Բուդաղյանն ասաց՝ այո: Հարցին, թե փոխհատուցում պահանջելո՞ւ է, վերջինս ասաց, որ բոլոր հարցերի պատասխանը կտա փաստաբանը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել գործի վերաբերյալ:

Լուսանկարը՝ armlur.am

Նույն շարքից