ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների միջև Թուրքիայի նախագահի ավտոմեքենայի մոտ կանգնելու տեղի համար քաշքշուկ է տեղի ունեցել:
Այն բանից հետո, երբ Էրդողանը լքել է հյուրանոց և պատրաստվել է մեկնել Մուհամմեդ Ալիի մշակութային կենտրոն, ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը, ինչպես պահանջվում է, պատրաստվել է կանգնել Թուրքիայի նախագահի ետևից փակվող դռան մոտ: Սակայն նույն տեղում կանգնելու ցանկություն ունեցել է նաև Էրդողանի անվտանգության աշխատակիցը: Նրան փորձել են բացատրել, որ պետք չի դա անել, սկսվել է քաշքշուկ, որին միջամտել են մյուս աշխատակիցները: Բարեբախտաբար միջադեպը արագ հարթվել է: