Միջազգային Քաղաքական 

Էրդողանին ԱՄՆ-ում նեղացրել են. Նա ընդհատել է այցը

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ աշխարհահռչակ բռնքամարտիկ Մուհամմեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայրենիք է վերադառնալու նախատեսվածից շուտ՝ առանց հուղարկավորությանը մասնակցելու:

Պարբերականի տեղեկություններով, Էրդողանը այցը ընդհատելու մասին որոշում կայացրել է այն բանից հետո, երբ մի շարք հարցերում մերժում է ստացել: Մասնավորապես նշվում է, որ նրան արգելել են Ղուրանից հատված կարդալ:

Հարկ է նշել, որ ելույթ ունեցողների ցանկից Էրդողանի անունը հեռացվել էր դեռ մինչև նրա ԱՄՆ մեկնելը: Պատճառն իբր ժամանակի սղությունն է:

Նույն շարքից