Քաղաքական Միջազգային գլխավոր 

Ռուսաստանը ցանկության դեպքում կարող է հարևան երկրներում թեժացնել ցանկացած հակամարտություն. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկության դեպքում կարող է ապակայունացնել Եվրասիայի կես: Այս մասին Մարգվելաշվիլին խոսել է Euobserver-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Վրաստանի նախագահի խոսքերով, Մոսկվան իր ազդեցությունը պահպանելու համար ունակ է թեժացնել ցանկացած սառած հակամարտություն հարևան երկրներում: Նա կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն չի կարող գուշակել, թե որտեղ է լինելու հաջորդ թեժ կետը:

Ավելի վաղ՝ մարտի 31-ին, Մարգվելաշվիլին Վաշինգտոնում հայտարարել էր, որ Մոսկվան Անդրկովկասը համարում է իր տարաածքը և փորձում է կանգնեցենլ այդ տարածաշրջանի երկրների զարգացումը:

Նույն շարքից