Հասարակություն գլխավոր 

ԲՀԿ-ական պատգամավորի եղբայրը ոստիկան է ծեծել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անանուն աղբյուրը մեզ հայտնեց, որ թիվ 36 ընտրատարածքից ընտրված պատգամավոր ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի եղբայրը՝ Կարեն Պետոյանը, որը հայտնի է «Կոլ» մականվամբ, ապրիլին ընկերոջ հետ Արթիկի շուկայի մոտ հերթապահություն կատարող ոստիկանի է ծեծի ենթարկել։ Ըստ մեր աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերով, դրանից հետո Պետոյանն ու իր «հանցակիցը» լքել են երկիրը։ Մուշեղ Պետոյանը մեզ հայտնեց, որ եղբայրն իսկապես ապրիլի 15-ին կամ 10-ին գնացել է Անապա, սակայն ծեծկռտուքի մասին լուրերը հերքեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից