«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի՝ Ստեփանակերտում գտնվելու օրերին ավելի ուշադիր դարձած ստեփանակերտցիները նկատել են Քոչարյանների ընտանիքին պատկանող սև Lexus LX570-ը, որը վերջին շրջանում հաճախ է հայտնվում Ստեփանակերտի փողոցներում:
Հետաքրքրասեր ստեփանակերտցիները պարզել են, որ դրանով Ղարաբաղ է գալիս ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ երբեմնի առաջին տիկին Բելլա Քոչարյանը, որը վերջին տարիներին այդքան էլ հաճախ չէր լինում Ղարաբաղում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում