«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկվել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին նորից պատգամավոր դարձնելու հարցը: Ընդ որում, նա 2017 թ. ընտրություններում նորից պետք է ԲՀԿ համամասնական ցուցակով ներկայանա:
Ծառուկյանը, ճիշտ է, անցած տարվա փետրվարյան իրադարձություններից հետո հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ լինելուց, սակայն մինչ այժմ շարունակում է մնալ այդ կուսակցության անդամը: Մեր տեղեկություններով, վերջինիս անգամ առաջարկվել է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալ, բայց նա չի համաձայնել: Այնպես որ, նա կարող է ոչ միայն ընդգրկվել ԲՀԿ ցուցակ, այլև գլխավորել այն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում