Հայաստան Հասարակություն 

ՀՀ ոստիկանություն. հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, բացահայտվել՝ գողության 5 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերն էլ բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 5, խարդախության` 9, յուրացման 3 և խուլիգանության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանություն                     

Նույն շարքից