Հասարակություն 

Գնդապետ հայրը պատրաստ է խաչ քաշել որդու վրա, եթե պարզվի վերջինս ձեռք է բարձրացրել լեզվաբանի ամուսնու վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված ԴԱՀԿ աշխատակից, արդարադատության լեյտենանտ Խաչիկ Կոսյանը, որն այժմ կալանավորված է, նրա փաստաբանի և ընտանիքի անդամների հավաստմամբ, կապ չունի նշված սպանության հետ…

Մենք զրուցել ենք 26-ամյա Խաչիկ Կոսյանի հոր՝ արդարադատության գնդապետ, այժմ թոշակի անցած Հակոբ Կոսյանի հետ, որն ասաց, որ եթե հանկարծ պարզվի, որ որդին իր հոր տարիքի՝ 58 տարեկան մարդու վրա ձեռք է բարձրացրել, ապա խաչ կքաշի նրա վրա և որպես որդի այլևս չի ճանաչի նրան: Խաչիկը, հոր պատմելով, մասնագիտությամբ իրավաբան է՝ մագիստրոսի կոչումով, և ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ԴԱՀԿ Կենտրոն, Նորք-Մարաշ բաժնում։

 «Սիրալիր, հարգանքով, շրջապատի կողմից ընդունված ու դաստիարակված տղա է»… «Այնպես եք ներկայացնում, կարծես Բեն Լադենի տղան լինի, կարծես ինքը դուրս է եկել ոչ թե իմ գյոզալ ընտանիքից, այլ կակոյ նի բուդ հանցագործի լակոտ ա: Ես միանալու եմ Մեյթիխանյանի պայքարին, որպեսզի պատկան բոլոր մարմինները գտնեն բոլոր մեղավորներին, կարծեմ 6 անձ են եղել, և նրանց համար սահմանեն ամենախիստ պատիժը, և այս խայտառակությունը վերանա: Հին ու նոր ամեն դեպք բերում-կապում եք էս դեպքի հետ: 2010 թվականին իմ տղան դժբախտ պատահարի մեջ է ընկել՝ նրա կողմից կատարված վրաերթի մասին է խոսքը: Մարդը դատապարտվեց, իր պատիժը կրեց ու դուրս եկավ»,-վստահեցրեց Կոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից