Հասարակություն 

Բիլ Քլինթոնն ու Առնոլդ Շվարցենեգերը սելֆի են արել Մուհամմեդ Ալիի հուղարկավորության ժամանակ

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիին հրաժեշտ տալու համար Լուիսվիլում գտնվող ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը սելֆի են արել մարզիկի հուղարկավորության ժամանակ:

Հոլիվուդյան դերասանը թվիթերյան իր էջում գրել է, որ ուրախ է եղել Քլինթոնին այնտեղ տեսնելու համար և նշել է Ալիի հուղարկավորությանը վերջինիս ֆանտաստիկ խոսքերի մասին:

«Հիանալի է... նա մեզ՝ բոլորիս, հիշեցրեց, որ Ալիի մեծագույն  շնորհը մարդկանց միավորելն էր»,-գրել է Շվարցենեգերը:

Նույն շարքից