Հասարակություն 

Բրիտանուհիների սեքս ստանալն ուղիղ կապ ունի Եվրո-2016-ի հետ

Բրիտանացի գիտնականները LloydsPharmacy Online Doctor ռեսուրսի օգնությամբ կանխատեսելեն, որ Եվրո-2016-ի ժամանակ զուգընկերներն ավելի քիչ են հետաքրքրված լինելու միմյանցով: Գիտնականների կարծիքով, սեքսի նկատմամբ ախորժակն էլ ավելի է փոքրանալու, եթե հանկարծ Ռոյ Հոջսոնի Անգլիայի հավաքականը պարտություն կրի:

Գիտնականների կողմից կազմակերպված հարցման ժամանակ անգլիացիների մեծ մասն ասել են, որ իրենց համար բարդ կլինի սեքսով զբաղվել, եթե Անգլիայի հավաքականը տապալի Եվրոպայի առաջնությունը:

Տղամարդկանց 9 տոկոսը պատասխանել է, որ իրենք կխուսափեն սեքսով զբաղվել իրենց կանանց հետ, եթե Հոջսոնի թիմը պարտություն կրի:

Հարցվածների 35 տոկոսի համար Եվրոպայի առաջնությունն առիթ է սեքսից ընդհանրապես հրաժարվելու համար:

Գիտնականները նաև նշել են, որ յուրաքանչյուր հաղթանակից հետո անգլուհիները կարող են ավելի որակյալ սեքսի հույս ունենալ, քանի որ տղմարդկանց 88 տոկոսն ասել են, որ հաղթանակներից հետո սեքսով զբաղվելու ցանկությունը կտրուկ մեծանում է:

Նույն շարքից