Ինչպես տեղեկացնում է Russian.rt. com լրատվական կայքը, Մեծ Բրիտանիայում բնակվող մեծահարուստ ռուսները հնարավոր է շուտով զրկվեն հաց գնելու հնարավորությունից:
Ռուսաստանյան պատժամիջոցների ֆոնին բրիտանական բանկերը պահանջել են իրենց ռուսաստանյան հաճախորդներին ներկայացնել իրենց կուտակած փողերի աղբյուրների օրինականությունը, հակառակ դեպքում խոստանալով սառեցնել նրանց բանկային հաշիվները:
Բանկերը չեն յուրացնելու ռուս մեծահարուստների ակտիվները, սակայն որոշակի դժվարություններ են ծագում դրանց օգտագործման պարագայում:
Հիշեցնենք, որ եվրոպական բանկերը մինչեւ վերջերս չեն սառեցրել առանձին անհատների հաշվեհամարները, սակայն, հաճախորդի պատասխանի չգոհացման դեպքում, բրիտանական բանկերը կարող են չեղյալ հայտարարել նախկին պայմանագրերը:
Զավեշտալին այս իրավիճակում այն է, որ պատժամիջոցները կարող են հայտնվել նաեւ պարտաճանաչ ռուս գործարարները, որոնք օրինապահ դաշտում ընդհանրապես խնդիրներ չունեն: