Ուելսի հավաքականի օդանավը բարդ վայրէջք է կատարել ֆրանսիական Բորդո քաղաքում: Օդաչուի սխալի պատճառով օդանավի անիվներից մեկը դուրս է եկել թռիչքուղուց և մտել ցեխի մեջ: Այս մասին հայտնում է Airlive.net-ը:
Նշվում է, որ վայրէջք կատարելուց միայն կես ժամ անց են ֆուտբոլիստներին թույլ տվել դուրս գալ օդանավից: Տուժածների մասին ինֆորմացիա չկա: