Հասարակություն Միջազգային 

Չինաստանում մահապատժի է ենթարկվել հայտնի միլիարդատերը

analitik.am

Ինչպես հայտնում է ANNA.NEWS գործակալությունը, Չինաստանի իշխանությունները մահապատժի են ենթարկել լեռնահանքային Hanlong Group կազմակերպության նախկին տնօրեն, միլիարդատեր Լյու Հանին:

Վերջինս մեղադրվել է հանացավոր խմբի ղեկավարման մեջ, որն իր վերահսկողությունը հաստատելով երկրի տնտեսական մի շարք ոլորտների նկատմամբ, անօրինական կերպով գերշահույթներ է ապահովել, այսպիսով՝ խախտելով տնտեսական ու քաղաքացիական կարգը:

 

Դատական պրոցեսում ներգրավվել է 36 մարդ, բացի միլիարդատերից մահապատժի են ենթարկվել նաեւ նրա 4 հանցակիցները: Նախկինում Լյու Հանը եղել է չարաշահումների մեջ մեղադրվող ազգային անվտանգության նախկին ղեկավար Չժոու Յունկանի որդու խորհրդականը:

 

Այսպիսով, սոցիալիստական համակարգում ազատ շուկայական հարաբերությունների անցած Չինաստանը հանդուրժելով կուսակցական տոմսերուվ միլիարդատերերին, միաժամանակ, պետական ու քաղաքացիական կարգը խախտելու դեպքում ակտիվորեն միջամտում ու պատժում է չարագործներին:

 

 

 

 

Նույն շարքից