Քաղաքական գլխավոր 

Գերմանիայի ԱԳՆ-ն թուրքական ծագում ունեցող գերմանացի պատգամավորներին խորհուրդ է տվել չմեկնել Թուրքիա

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավորներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց: Այս մասին գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշենք, որ Գերմանիայի խորհրդարանում թուրքական ծագում ունեցող պատգամավորների թիվը հասնում է 11-ի:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Բունդեսթագը հունիսի 2-ին ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, գերմանացի պատգամավորները լուրջ սպառնալիքներ են ստանում տարբեր աղբյուրներից: Հարկ է նշել, որ այդ սպառնալիքները կային դեռ մինչև բանաձևի ընդունում, սակայն ճանաչումից հետո ամեն ինչ էլ ավելի լրջացավ:

Հավելենք, որ սպառնալիքներ ստանում են հատկապես թուրքական ծագում ունեցող խորհրդարանականները, որոնցից մեկը՝ Ջեմ Օզդեմիրն, առհասարակ նախաձեռնության հեղինակներից է և ընդունված բանաձևի ամենաակտիվ պաշտպաններից մեկը:

Նույն շարքից