Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հետ կապ ունեցող թուրքական թերթը, հունիսի 12-ին Օռլանդոյում գտնվողղ գեյ-ակումբի վրա հարձակման զոհերին այլասերված է անվանել, գրում է Daily Mail-ը:
Թերթի բնութագիրը լայն արձագանք է ստացել համացանցում: Օգտատերերը կարծիք են հայտնում, որ թուրքական թերթը ոչ թե դատապարտում, այլ գովաբանում է ահաբեկչությունը:
Նշենք, որ Pulse ակումբի վրա հարձակումը տեղի ունեցավ երեկ՝ հունիսի 12-ին: Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ Օմար Մատինը զինվածէ եղել ատրճանակով և հրացանով: Ընդհանուր առմամբ հարձակման արդյունքում զոհվել է 50 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 53-ի:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: