Հասարակություն Տնտեսություն 

Ռուսաստանում պարենային ապրանքները թանկացել են 20,7 տոկոսով

Ինչպես հաղորդում է vesti.ru լրատվական կայքը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը մտադիր է վերջին շրջանում շուրջ 30 տոկոսով թանկացած պարենային ապրանքների՝ շաքարավազի, ձվի ու կաղամբի նկատմամբ հաստատել մաքսիմալ գներ:

 

Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է անհրաժեշտ ինֆորմացիայի կուտակումն ու ուսումնասիրությունը:

Փոխնախարար Ելենա Լաշկինան հայտնել է, որ նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին մի շարք պարենային ապրանքների գները բարձրացել են 20,7 տոկոսով, սակայն դեֆիցիտի վտանգի պայմաններում, նրանց վրա դեռ չի հաստատագրվել մաքսիմում գներ:

 

Հիշեցնենք, որ 2015թ.-ին հունվարին Ռուսաստանում ինֆլիացիան կազմել է 3,9 տոկոս, որը 1999թ.-ից հետո ամենամեծ մաքսիմումն է: Իսկ պարենային ինֆլիացիան գերազանցել է ընդհանուրին 1,5 անգամ՝ կազմելով 5,7 տոկոս, ինչի հետեւանքով պարենային ապրանքները թանկացել են 20,7 տոկոսով:

 

Նույն շարքից